Ամենակա՛լ Աստված, բոլոր արարածների՛ Արարիչ,
Դու, որ Քո Միածին Որդուն ուղարկեցիր աշխարհ.
Նա եկավ ու փրկեց տիեզերքը մեղքից,
բժշկեց քո ժողովրդի ախտերն ու հիվանդությունները...
Տէ՛ր մեր եւ Փրկիչ Յիսո՛ւս Քրիստոս, որ մեծդ ես ողորմութեամբ եւ առատ՝ պարգեւօք բարերարութեան Քո, որ Դու Քոյին կամաւդ ի ժամուս յայսմիկ համբերեցեր չարչարանաց խաչի եւ մահու յաղագս մեղաց մերոց...
Ռահ լույսի, և կյանքի ճշմարիտ ճանապարհ, հավերժ կենդանի Քրիստոս Աստված, Դու ես լույսի դուռ և բխումն ողորմության, Դու ես քաջ հովիվ և մոլորյալներին դարձնող, Դու ես մեղքերը ներող և հանցանքները քավող...
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...